Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
18.07.2008 | 00:00

ՈՐՈՆՎՈՒՄ Է
Հաագայի դատարանից հայտնում են, որ Հայաստանի ընդդիմությունը մարտի 1-ին անհայտ հրաման տվողի գործով ֆոտոՌոբերտ է կազմել:
***
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Շուն-Գյուլ, հարևան ենք:
***
ՌԵՖԼԵՔՍ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Ասում են՝ օրերս կառավարության անդամներին տարել էին սահման, որ ջանները մանրից Գյուլին սովորի:
***
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(Հատված «Զանգեզուր» կինոնկարից)

Առաջ եմ գնում՝ մերոնք են, հետ եմ գնում՝ էլի մերոնք են, հիմա ի՞նչ անեմ:
***

ԺՈՂՈՎՐԴԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՄԻ ԱՆԳԱՄ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ)

Էս երկրում միայն Տիգրան Սարգսյանը չէր կրակել, էն էլ կրակեց։
***
ԸՆՏՐԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սանէպիդ կայանից հայտնում են, որ Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում мышиная возня
է սկսվել:
***
ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ ՓՈԽՎԵՑԻՆ
Ասում են՝ հեռուստաալիքի վաճառքից հետո «ԱրմենԱկոբ»-ը դարձել է «ԱրթուրՄիշիկ»:

Դիտվել է՝ 32329

Մեկնաբանություններ